Հայի հաղթանակը՝ ադրբեջանցի մրցակցին
Հայ մարզիկ Սերգեյ Հարությունյանը վրացական Ռուսթավի քաղաքում անցկացված մարտեր առանց կանոնների մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մրցակից Էմրուզ Հուսեյնովին:
Մարտը տեղի է ունեցել Ultimax միջազգային կազմակերպության ադրբեջանցի ներկայացուցիչների կազմակերպած մրցաշարի շրջանակում։ Խառը մարտարվեստը (MMA) կամ «մարտեր առանց կանոնների», բազմաթիվ տեխնիկաների, դպրոցների և մենամարտերի ուղղությունների համադրություն է։