Օրվա լրահոս

Ընդհանուր մենամարտերի աշխարհի առաջնությունում, որն այս տարի անցկացվել է Վրաստանում, հայերը 3 ոսկե մեդալ են նվաճել: Հայաստանից Միշա Դիլանյանը՝ 75կգ քաշային կարգում, Սերգեյ Հարությունանը՝ 56 կգ քաշային կարգում, հադես գալով սիրողական ոճում՝ դարձան աշխարհի չեմպիոններ: Իսկ պրոֆեսիոնալ ոճում Արցախի Հանրապետությունը ներկայացրեց Արմեն Հայրապետյանը 56 կգ քաշային կարգում, ով եւս ոսկե մեդալ նվաճեց եւ դարձավ աշխարհի չեմպիոն: Հայկ Ղուկասյանն իր ՖԲ էջում գրել է նաեւ անարդար մրցավարական կազմի մասին: «Ադրբեջանցի ռինգի մրցավարը երկու հաղթանակի դեպքում էլ հրաժարվեց բարձրացնել մեր մարզիկի ձեռքը։Մարդ ինչքան պետք է ՍՐԻԿԱ լինի, որ հրաժարվի հայի ձեռքը բարձրացնելուց, ամեն ինչ արեցին չստացվեց, էլ մարդ չմնաց, ում բերեցին մի լավ ծեծ տվեցին, 3 մարզիկ, 3 ոսկե մեդալ»։

Վերջին նորություններ