Օրվա լրահոս

«Արսենալի» երկրպագուներն ուրախությամբ են ընդունել հայ կիսապաշտպանի տրանսֆերը, բայց նրանցից շատերը մեծ դժվարությամբ են արտաբերել Հայաստանի հավաքականի ավագի անունն ու ազգանունը:

Իսկ մինչ անգլիական ակումբի երկրպագուները փորձում են ճիշտ արտաբերել Մխիթարյանի անուն ու ազգանունը, Eurosport.ru սպորտային կայքը մանրազնին ուսումնասիրում է հայ կիսապաշտպանի հարցազրույցները:

«Ես երջանիկ եմ, որ գործարքը կայացավ, երջանիկ եմ, որ այստեղ եմ: Երազանքը կատարվեց, որովհետև ես միշտ երազում էի «Արսենալի» կողմից հանդես գալ»,- ասել է Մխիթարյանը «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

1,5 տարի առաջ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդին» միանալիս ասել է. « Ես երջանիկ եմ՝ «ՄՅՈւ»-ին միանալու համար: Սա երազանքի իրականացում է»: Իսկ դեռ 2013 թ.-ին Հենրիխ Մխիթարյանը ասել է,- «Երազանքն իրականացավ: Իմ սիրտն ընտրություն կատարեց «Բորուսիայի» օգտին:

Հայ ֆուտբոլիստի համար նման հաջողությունների հասնելու ուրախությունը կհասկանան շատերը: Միգուցե Eurosport.ru-ն ուղղակի նախանձո՞ւմ է Մխիթարյանին :)

Բոլոր դեպքերում Միկին շարունակում է կառուցել իր ֆուտբոլային կարիերան, իսկ այսօր արդեն նա մասնակցել է «Արսենալի» այսօր անցկացրած մարզմանը: Հաջողություն և նոր երազանքների իրականացում նրան:

Վերջին նորություններ