Օրվա լրահոս

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը, - ում հղում է տալիս armsport.am-ը: Խաղաշապիկի համարի մասին տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ: «Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը: Անգլիական Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Հենրիխին մաղթել է հաջողություն և երջանկություն և ասել է, որ վստահ է՝ նա կհասնի դրան:
ՙՆա խաղացող է, ում երբեք չենք մոռանա, մասնավորապես Եվրոպա լիգայում հաղթելու մեջ ավանդ ունենալու համար՚,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: 
Լոնդոնի «Արսենալիե գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը Մանչեսթեր Յունայթեդից:
«Շատ լավ ֆուտբոլիստին փոխարինում ենք շատ լավ ֆուտբոլիստով, համաշխարհային մակարդակի խաղացողին՝ համաշխարհային մակարդակի խաղացողով:
Մխիթարյանը կարող է խաղալ եզրերում կամ կիսապաշտպանության կենտրոնում, ուստի հավատում եմ՝ նա կարող է լավ գործել բազմաթիվ դիրքերում: Դա կարող է օգնել մեզ. Հենրիխը կարող է Օզիլի հետ խաղալ որպես փլեյմեյքեր, ուստի նրա տեղափոխությունը լավ քայլ էր:
Հնարավոր է, որ Մխիթարյանն այնքան էլ հաճախ չի դառնում գոլի հեղինակ, սակայն նա բարելավել է այդ ցուցանիշը: Եթե դիտեք կարիերայի ընթացքում նրա խփած գոլերի թիվը, ապա դա բավականին տպավորիչ էե,- ասել է Վենգերը:

Վերջին նորություններ