Օրվա լրահոս

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում է: Առաջիկա 48 ժամվա ընթացքում նա բուժզննում կանցնի «Արսենալում»՝ լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց առաջ:   Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մխիթարյանը Լոնդոն է ժամանել իր գործակալ Մինո Ռայոլայի հետ:  Հյուրանոցներից մեկում նրանց նկատել են լրագրողները, որոնցից «Sky Sports»-ի լրագող Բրայան Սվենսոնը փորձել է հարցեր տալ հայ ֆուտբոլիստին, սակայն վերջինս ընդամենը ժպտացել է:  Հիշեցնենք, որ Մխիթարյանը կփոխանակվի «Արսենալի» չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ:  Ի դեպ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է իր ծննդյան 29 ամյակը:

Վերջին նորություններ