Օրվա լրահոս

Հակառակորդը հունվարի 20-ին, ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ: Այս քայլով հակառակորդը, փաստորեն, ոտնահարել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որոնցով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ:
Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել, -տեղեկացնում են ՊԲ-ից:

Վերջին նորություններ