Օրվա լրահոս

Զավեշտական է, որ չորս միլիարդ ռազմական բյուջեի մասին անընդհատ բարձրագոչող Ադրբեջանը 21-րդ դարում օգտագործում է տնայնագործությամբ պատրաստված «ռազմատեխնիկական» միջոց, որը, դեռեւս 20-րդ դարում կիրառում էին աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաեւ՝ «Իսլամական պետության» ահաբեկիչները: Երեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել եւս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ: Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել:

Վերջին նորություններ