Օրվա լրահոս

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «զինագործների» կազմում տեսնում է  Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Express.co.uk-ն հաղորդում է, որ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալում» կփոխարինի հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Վերջինս շուտով հեռանալու է թիմից: Վենգերի կարծիքով՝ հայ կիսապաշտպանը կարող է փոխարինել Սանչեսին, քանի որ խաղում է եզրերում և ենթահարձակվողի գծում:

Ի դեպ, «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն:  «AS»-ն հաղորդում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն իրեն խաբված է զգում և մտադիր է հեռանալ արքայական ակումբից: Նրա  համար առաջնային տարբերակ է «Կարմիր սատանաների» մոտ վերադառնալը, որտեղից նա «Ռեալ» էր տեղափոխվել դեռ 2009 թվականին: 

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն գոհ չէ իր աշխատավարձից, քանի որ մի քանի այլ ֆուտբոլիստներ ավելի բարձր են վարձատրվում: Պորտուգալացի հարձակվողը ամենաբարձր վարձրատրվող ֆուտբոլիստների ցանկում միայն 5-րդն է:

Վերջին նորություններ