Մոուրինիոյի պատասխանը Հենրիխ Մխիթարյանի ապագային վերաբերող հարցին
Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին Հենրիխ Մխիթարյանը մնո՞ւմ է, թե՞ գնում. ասել է. «Հենրիխ Մխիթարյան. Կարեւոր չէ, թե ով է նա, կարեւոր չէ մակարդակը, կարեւոր չէ հեղինակությունը, կարգավիճակը, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր խաղացող ունի գին: Եվ երբ տրանսֆերային պատուհանը բաց է, այն բաց է ցանկացած ակումբի համար, ով շահագրգռված է մեր ֆուտբոլիստով: Եվ այդ դեպքում, մենք ենք որոշողը, թե որն է ճիշտ գինը տվյալ խաղացողի համար: Մխիթարյանը խաղացել է վերջին խաղում եւ, հավանաբար, կխաղա հաջորդ խաղում», – ավելացրեց Մոուրինյոն: «Մխիթարյանը մեր խաղացողն է, նա շատ լավ խաղացող է, այնպես որ մարզումներ, այսօր ընտրություն, իսկ երկուշաբթի՝ խաղ»: Daily Star-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Սթոք Սիթիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 23-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի փոխարինողների թվում: