Օրվա լրահոս

Ֆուտբոլի աշխարհի գավաթը՝ աշխարհի տարբեր երկրներ շրջագայության շրջանակներում, կհասնի նաեւ Երեւան: Ֆոտբոլասերները կարող են գավաթը Երեւանում տեսնել 1 ամսից՝ փետրվարի 7-ին, որից հետո գավաթը կշարունակի շրջագայությունն աշխարհով: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Ֆուտբոլի աշխարհի գավաթի՝ աշխարհով մեկ ցուցադրելու շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել է 2017-ի սեպտեմբերի 9-ին, Մոսկվայի «Լուժնիկի» օլիմպիական համալիրում: Աշխարհի գավաթը գլխավոր մրցանակն է, որը տրվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողին: 1974 թվականից ի վեր, նույն անփոփոխ տեսքով է մնացել գավաթը: Այն պատրաստված է 6,175 կգ մաքուր ոսկուց: Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի այս տարվա հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում:

Վերջին նորություններ