Օրվա լրահոս

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Նա նշեց, թե տոնական և նախատոնակման օրերին ակտիվանում է տնտեսությունը, մեծանում է ներմուծումն ու արտահանումը, այդ պատճառով անհրաժեշտ է ապահովել ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող անձանց համապատասխան ծառայությունների սահմանումը:

Նա նկատեց, որ պետք է այնպես անել, որ ամեն ծառայություն մատուցվի ժամանակին, առանց ընդհատումների: Նա հանձնարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին և առաջարկեց ԿԲ նախագահին դեկտեմբերի երկուսից սկսած մինչև տոնական օրերի ավարտն ապահովել մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունը, շաբաթ-կիրակի օրերին մաքսային ծառայությունում և առևտրային բանկերում սահմանել հերթապահություն:

Նա ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երկիցյանին հարցրեց. «Պարոն Երիցյան, ընդունելի՞ է», – վերջինս էլ հետաքրքրվեց, թե որ բանկերի մասին է խոսքը: 

Վերջին նորություններ