Օրվա լրահոս

ՀՀ կառավարությունը մտադիր է լուրջ բարեփոխումներ իրականացնել անշարժ գույքի շուկայում։ 2018 թ.–ին կառավարությունը նախատեսում է գույքահարկի մասին օրենքում փոփոխություններ մտցնել, որով հայաստանցի հարուստների հարկերը կավելանան։ Այս մասին այսօր ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Օրենքի ընդունումից հետո թանկարժեք առանձնատների սեփականատերերն անհամեմատ ավելի մեծ հարկեր կվճարեն, քան համեստ բնակարանների ու տների սեփականատեր իրենց հայրենակիցները։ Ինչ վերաբերում է արտադրական և հասարակական նշանակության գույքին, կառավարությունը հույս ունի, որ հաշվառումը թույլ կտա բացահայտել պարապուրդում գտնվող օբյեկտներն ու դրանց հետագա շահագործմանն ուղղված լուծումներ գտնել։ Անշարժ գույքի գոտիավորումը կմեկնարկի Երևանից, ապա կտարածվի հանրապետության ամբողջ տարածքում։

Վերջին նորություններ