Կոսովոյի հատուկ ջոկատայինները բառացիորեն շրջափակել են Կոսովսկա Միտրովիցա քաղաքը. սերբ պաշտոնյա

Կոսովոյի հատուկ ջոկատայինները ներխուժել են սերբական Կոսովո և Մետոհիա նահանգի հյուսիս և բառացիորեն գրավել ու շրջափակել Կոսովսկա Միտրովիցա քաղաքը։ Այս մասին Взгляд-ի փոխանցմամբ` ասել է Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոհիայի գրասենյակի ղեկավար Պետար Պետկովիչը։

 

Նա հիշեցրել է, որ Կոսովոյի ոստիկանական ուժերն իրավունք չունեն մուտք գործել նահանգի սերբաբնակ հյուսիս առանց չորս սերբական մունիցիպալիտետների ղեկավարների թույլտվության։

 

Պետկովիչը նաև հավելել է, որ Բելգրադը կքննարկի Սերբիայի անվտանգության ուժերի վերադարձը Կոսովոյի և Մետոհիայի տարածք՝ համաձայն ՄԱԿ ԱԽ 1244 բանաձևի։  

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոսովոյի Կոսովսկա Միտրովիցա քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել։ Քաղաքում միացվել է տագնապի ազդանշանը։

 

Չճանաչված Կոսովոյի ոստիկանության հատուկ ջոկատայիններն իրականացրել են Զուբին Պոտոկի քաղաքապետարանի շենքի գրավումը։  RT-ի փոխանցմամբ՝ ուժայինները կոտրել են դռներն ու փոխել կողպեքները։

Քաղաքականություն