Ծայրահեղ ծանր վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Թորոսյան

Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, որի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

 

Նշենք, որ զինծառայողը վիրահատվել էր եւ հոսպիտալում էր գտնվում:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք»:

 

Մանրամասները` կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ