ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալ՝ ասուլիսի ժամանակ․ Բրազիլիայի հավաքականի աշխատակիցը բռնել է կատվի մաշկից ու նետել հատակին

Բրազիլիայի հավաքականի մամուլի ասուլիսը Խորվաթիայի հետ քառորդ եզրափակիչից առաջ ամենաազդեցիկն էր աշխարհի առաջնությունում։ Բայց ոչ թե Վինիսիուսի պատասխանների, այլ կատվի հետ կապված միջադեպի պատճառով, որն անսպասելիորեն մասնակցեց ճեպազրույցին։ Սկզբում կատուն պառկած է եղել ֆուտբոլիստի կողքին, սակայն ասուլիսի ժամանակ նա ցատկել է սեղանի վրա։ Բրազիլիայի հավաքականի մամուլի պատասխանատուն նախ շոյել է կենդանուն, իսկ հետո բռնել կատվի մաշկից ու նետել հատակին։

Վինիսիուսը ժպտաց և շարունակեց պատասխանել հարցերին։ Բայց Բրազիլիայի հավաքականի մեդիա թիմի աշխատակցի արարքը բուռն արձագանք է առաջացրել։

 

«Այս տղան, ով շպրտել է կատվին տիկնիկի պես, ուղղակի ապուշ է»,- գրել է լրագրող Կոստաս Լիանոսը:


«Բրազիլիայի մամուլի պատասխանատուն ցնցել է լրագրողներին»,- այսպես է վերնագրում անգլիական Daily Mail թերթը։

 

Գլխավոր մեմը պատրաստվել է Բրազիլիայում՝ կատուն վրեժ է լուծում ազգային հավաքականի մամուլի պատասխանատուից Vinisus-ի ճեպազրույցում տեղի ունեցած միջադեպի համար։

 

Скриншот.


 

Քաղաքականություն

Պատահարներ