Ռուսներն ու ամերիկացիները փոխանակեցին հանցագործ Բուրտին և բասկետբոլիստ Բրիթնի Գրեյներին

 Զենքի ապօրինի վաճառքի և մի շարք ծանր այլ հոդվածներով ԱՄՆ-ում 25 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի Վիկտոր Բուտին այսօր փոխանակել են թմրադեղ ապօրինի ներկրելու հոդվածով Ռուսաստանում 9 տարվա ազատաազրկման դատապարտված ամերիկուհի բասկետբոլիստ Բրիթնի Գրայների հետ:

 

Փոխանակումն այսօր տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի տարածքում:

Ըստ ռուսական կողմի, ամերիկացիները երկար ժամանակ մերժել են փոխանակման գործարքում Բուտին ներառելու ռուսական կողմի պահանջը, սակայն բանակցությունների արդյունքում, ի վերջո, համաձայնություն են տվել:

 

Իրավապաշտպան Իվան Մելնիկովը հայտնել է, որ երկու բանտարկյալները փոխանակումից առաջ ներում են ստացել և, հետևաբար, հարկադրված չեն լինի շարունակել պատժի կրումն իրենց երկրներում:

Քաղաքականություն

Պատահարներ