Ռայիսին` Թեհրանի և Մոսկվայի ընդհանուր ըմբռնումների մասին

 Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել Է, որ Թեհրանը և Մոսկվան ընդհանուր ըմբռնումներ ունեն կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի հարցում: Այդ մասին ասված Է Մոսկվայում անցկացվող «Արդարություն և չափավորություն. աշխարհակարգի աստվածային սկզբունքները» XVIII Միջազգային մուսուլմանական համաժողովի մասնակիցներին Ռայիսիի հղած ողջույնի խոսքում, որն ընթերցել Է Իրանի նախագահի խորհրդական Աբուլ Քասիմ Դոլաբին: Այս մասին գրում է ТАСС գործակալությանը: 

 

«Այսօրվա Ռուսաստանն աբրահամյան կրոնների և իսլամական մազհաբների երկխոսության հաջող մոդել Է», - ասել է Ռայիսին: Նա նշել է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին և սուննի մուֆթիները լայն կապեր ունեն Իրանի կրոնական և գիտական կենտրոնների հետ: «Կրոնների միջև նման կապերի բարեբախտությունը հանգեցնում երկու երկրների՝ Իրանի և Ռուսաստանի կողմից միջազգային օրակարգի հարցերի ընդհանուր ըմբռնման, մասնավորապես՝ ահաբեկչության հարցով, որը դրսևորվել Է «Իսլամական պետության» և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում այս երկրների գործողությունների միասնությամբ», - ասել է Ռայիսին:

 

Դոլաբին նաև նշել Է, որ «Իրանի սկզբունքային քաղաքականությունը Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցում միշտ հիմնվել Է այդ երկրի հետ հարաբերությունների ամրապնդման վրա»: Համաժողովը նվիրված Է Մուհամեդ Մարգարեի հիջրայի 1400- ամյակին և Վոլգյան Բուլղարիայի ժողովուրդների կողմից իսլամի պաշտոնական ընդունման 1100-ամյակին:

Քաղաքականություն