Նախագահինը` 300.000 դրամով. որքա՞ն կբարձրանան մյուս պաշտոնյաների աշխատավարձերը

 Պետական պաշտոնյաների աշխատավարձերը հաջորդ տարվանից կբարձրանան: Բանն այն է, որ  Ըստ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի՝ 2023 թվականին պետական և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամից կդառնա 83 հազար 200 դրամ։ Իսկ պետական պաշտոն զբաղեցնող անձի աշխատավարձը որոշվում է բազային աշխատավարձի և տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված գործակցի արտադրյալով եւ հետեւաբար նրանց աշխատավարձը կբարձրանա այս փոփոխությունների արդյունքում: Այս մասին գրում է Аrmlur-ը:

Օրինակ, ՀՀ նախագահի աշխատավարձը 1 322 800 դրամից կդառնա 1 644 000 դրամ, իսկ վարչապետինը՝ 1 497 600 դրամ: Փոխվարչապետի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատավարձը կկազմի 1 289 600 դրամ: Նախարարն էլ կստանա 998 հազար 400 դրամ՝ նախկին 793 հազար 680-ի փոխարեն, ԱԺ պատգամավորն էլ՝ 830 հազար 200 դրամ՝ նախկին 661 հազար 400-ի փոխարեն: Սահմանադրական դատարանի նախագահն էլ նախկին 1 058 240 դրամի փոխարեն կստանա 1 331 200 դրամ աշխատավարձ:

Քաղաքականություն

Պատահարներ