Խորվաթիան կանդամակցի Շենգենյան գոտուն. ԵՄ երկրները հավանություն տվեցին

 Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է, որ ԵՄ երկրներն այսօր պաշտոնապես հավանություն են տվել Խորվաթիայի անդամակցությանը Շենգենյան գոտուն։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի և Ռումինիայի՝ Շենգեն գոտուն միանալու հարցի քննարկումը ձգձգվում է մի շարք երկրների դիրքորոշման պատճառով, որոնք դժգոհ են երկու թեկնածու երկրներում միգրացիոն վերահսկողության իրականացման հետ կապված իրադրությունից։  Մասնավորապես, նրանք մեջբերել են Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հայտարարությունները, ով պնդում էր, որ Բուլղարիան և Ռումինիան ժամանակից շուտ ընդգրկվեն, մինչ նրանց խնդիրների լուծումը։

Քաղաքականություն

Պատահարներ