Արցախում նոր կառավարություն կձևավորվի. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Արցախի ԱԺ-ում պատասխանել է պատգամավորների հարցերին:

 

Դրանք հիմնականում վերաբերում էին նոր  բյուջեին, կառավարության ձևավորմանը, իրականացվելիք ծրագրերին, գնաճին: Պետական նախարարն ասել է, որ նոր կառավարությունը ձևավորվելու է հունվարի սկզբին, իսկ լրամշակված բյուջեի տարբերակը պատրաստ կլինի փետրվարին: 

 

Նա շեշտել է, որ նոր բյուջեն իրատեսական պետք է լինի՝ կառուցված զարգացման ծրագրերի վրա, իրականացվելիք բարեփոխումները լրացուցիչ  ծախսեր կպահանջեն, սպասվում է պետական համակարգի վերաձևավորում: 

 

ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ինչպես բյուջեի նախագծին, այնպես էլ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին:

Քաղաքականություն

Պատահարներ