Արցախում 31 երեխա սննդային թունավորում է ստացել

 Դեկտեմբերի 7-ին պարբերաբար ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորման պոլիկնինիկանան բաժանմունք են դիմել ընդհանուր 26 երեխա՝ նույնանման գանգատներով։ Բոլորի մոտ ախտորոշվել է «Սուր գաստրիտ»՝ ենթադրյալ սննդային թունավորման հետևանքով: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարույան մամուլի ծառայությունը։

 

««Երեխաների մոտ հիմնականում արձանագրվել է փսխում և բոլորը տարբեր տարիքի երեխաներ էին, ովքեր անխտիր օգտագործել են կաթնամթերք։ Երեխաներին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն և մոտ երկու ժամ հետո նրանց վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար»,- ներկայացրել է «Արևիկ» ԲՄ մանկաբույժ Էռնեստ Լալայանը։

 

Հիվանդության ախտորոշման և հարուցիչի հայտնաբերման նպատակով նմուշառում է կատարվել «Արևիկ» բուժմիավորման պոլիկնինիկանան բաժանմունք ընդունված երեխայի փսխման զանգվածից և կասկածելի կաթնամթերքից (թթվասեր և կաթնաշոռ): «Կաթնամթերքի արտադրանքի իրացումը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ իրականացվում են սանիտարահիգիենիկ ստուգումներ։ Ստուգումներ են իրականացվում նաև հանրապետության շրջաններում»,- նշել է ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»- ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը։

Ստուգումների հետ զուգահեռ իրականացվում են հակահամաճարակային համապատասխան միջոցառումներ։

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 8-ին դիմել են ևս 5 երեխա, որոնցից 4-ը դուրս են գրվել , իսկ 1 երեխա դեռևս բուժօգնություն է ստանում «Արևիկ» բուժմիավորումում»,-նշված է հաղորդագրությունում։

Քաղաքականություն

Պատահարներ