Արցախում 3 բնակչի շնագայլ է կծել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. « ԱՀ Մարտունի քաղաքում արձանագրված շնագայլի հարձակման հետևանքով՝ 3 բնակիչ դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորում՝ բուժօգնություն ստանալու նպատակով: 

Տուժածներին ցուցաբերվել է վերքի առաջնային մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափը, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի: 

Տուժածները գտնվում են շրջանային բուժմիավորման բժիշկների հսկողության տակ և վիճակները գնահատվում է բավարար: 

ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներից»:

Քաղաքականություն