21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին

 Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցելով, որ այն ցավ է պատճառում զինվորականների հարազատներին և մեր հանրությանը:  Բայց, կա շատ կարևոր բայց..մենք պետք է խոսենք ու հրապարակենք այս ամենը: Աշխարհը պետք է տեսնի, թե ովքե՞ր են մեր հարևանները, պետք է բոլորն իմանան, թե ինչի՞ է ընդունակ Ադրբեջանի կառավարությունն ու նրան ենթարկվող բանակը: Նրանք ռազամական հանցագործներ են:


Հիշեցնենք, որ Аuroranews.am-ը կապ էր հաստատել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր, որ տեսանյութի իսկության մասով  որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է:

 

Իսկ ՀՀ ՄԻՊ-ը հաստատեց, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։ 


«Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ»,-նշել է Գրիգորյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ